ՀՀ կառավարության որոշմամբ՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ կառաջադրվի՝ կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով:
Ծրագրի շրջանակում տնտեսավարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է՝ կարկտապաշտպան ցանցի ներդրման համար, բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից փոքր գյուղացիական տնտեսությունների համար կիրառել նաև ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչը և կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող, որոշման մեջ ներառված թվով 270 բնակավայրերի 0.5-3 հա բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար փոխհատուցել փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով սահմանված ծախսի առավելագույն սահմանաչափի (12,1 մլն դրամ) 75 %-ը։
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագիր» էջում։