Փոփոխություններ «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրում
2023-05-29

News Photo

Պայմանագրային զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրող պետական ծրագիրն ընդլայնել է հնարավորությունները. այսուհետ ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռնվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին: Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում էր 500 տեղ. ինչպես նախորդ տարի, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է հազարը։

Մյուս փոփոխությամբ զինծառայողներին հնարավորություն է ընձեռնվել վարկային պայմանագիր կնքել ՀՀ-ում գործող բոլոր բանկերի հետ։

Ծրագրի շրջանակում պետության կողմից կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2.500.000 դրամ, իսկ  պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքից՝ 5 տոկոսային կետը։

Փոփոխությունների արդյունքում հանվել են վարկի ապահովագրությունների գծով սպասարկման վճարները։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Մատչելի բնակարան զինծառայողներին» էջում։

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: