Ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովմանն խնդրի լուծմանն աջակցելը՝ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման համար հիպոթեքային վարկավորման մատչելի և արտոնյալ պայմանների ապահովման եղանակով։
Ծրագրի շրջանակում պետությունը զինծառայողներին տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկերի գծով տոկոսագումարի սուբսիդավորման, վարկի ստացման նպատակով կանխավճարի, իսկ անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև վարկի վճարված տոկոսագումարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ վարկի մայր գումարի մարման տեսքով։
Ծրագրի շրջանակներում բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափը 28.500.000 ՀՀ դրամ է, ընդ որում, բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում, բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի։
Ծրագրի շրջանակում պետության կողմից կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է՝
Վարկի տարեկան տոկոսադրույքը`
Ծրագրի շահառու կարող են դառնալ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական (ենթասպա, ավագ ենթասպա կոչում կրողներ) կազմերի պայմանագրային զինծառայողները։
Դիմում-հայտին կից ներկայացնել՝
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն (հասցե՝ ք․ Երևան, Բաբայան 4, հեռ.՝ (010) 281080, (010) 281681),
էլ. փոստի հասցե՝ [email protected], [email protected]