Ընդլայնվել է սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաներին նախադպրոցական կրթության ապահովման ծրագրի շահառուների շրջանակը
2024-11-01

News Photo

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար նախադպրոցական կրթությունը: ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը։ 

Մասնավորապես՝ ծրագրում ընդգրկվել են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, ինչպես նաև զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, զոհված կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաները։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Նախադպրոցական կրթության ապահովում սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաներին» էջում

Տարածել