Նախադպրոցական կրթության ապահովում սոցիալական որոշ խմբերի երեխաներին

Ծրագրի մասին

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար նախադպրոցական կրթությունը: Մասնավորապես՝ ծրագրում ընդգրկված են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, 0-2 տարեկան երեխաները, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից նաև ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության սահմանային միավորից՝ 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաները:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ՝

  • կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները,
  • ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,
  • 0-2 տարեկան երեխաները։
Դիմելու կարգ

Դիմել նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ներկայացնել փաստաթղթեր, որոնք փաստում են նշված խմբերի շահառու հանդիսանալու մասին։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 15 հուլիսի 2021 թվականի N 1169-Ն որոշում

ՀՀ ԿԳՄՍՆ միասնական հեռախոսահամար՝ +37410599699

ՀՀ ԿԳՄՍՆ Թեժ գիծ՝ +37410599600

Տարածել