Փոփոխություններ՝ նորածնային անվճար սքրինինգների ծրագրում
2024-10-11

News Photo

ՀՀ-ում մի շարք սքրինինգային ծրագրեր են իրականացվում, որոնցից թվով 7-ը նորածնային են և իրականացվում են անվճար։ Դրանք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը և ժամանակին հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկմանը։ Այն վիճակները/հիվանդությունները, որոնք հայտնաբերվում են սքրինինգների միջոցով` մինչև կլինիկական դրսևորումները, վաղ ախտորոշման ու ժամանակին իրականացվող բուժման  շնորհիվ կանխարգելում են հաշմանդամությունը, որոշ դեպքերում նաև մահվան ելքերը:

Ծրագրի շահառու են բոլոր նորածինները: Անհասության ռետինոպաթիայի սքրինինգն իրականացվում է թիրախային խմբերում` անհաս նորածիններին։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազկման հարթակի՝ «Նորածնային սքրինինգների աջակցության ծրագիր» էջում։

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: