Ծրագրի շրջանակում ՀՀ պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում ներգրավված աշխատակիցները հնարավորություն ունեն օգտվելու առողջապահական փաթեթի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։
Կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելը (տարեկան 1 անգամ) սոցիալական փաթեթի շահառուների համար պարտադիր է, որի արդյունքում ակտիվանում է սոցիալական փաթեթով նախատեսված ծառայությունները՝ տվյալ և հաջորդ տարվա համար։ Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար ամսական սահմանված է 6 հազ. դրամ (տարեկան՝ 72 հազ. դրամ), որում չեն ներառվում առողջապահական փաթեթի և պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար նախատեսված միջոցները:
Ծրագրի մասին այլ մանրամասներ՝ այստեղ։