Ծրագրի շրջանակում ՀՀ պետական մարմիններում, ինչպես նաև կրթության, մշակույթի, գիտության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում առողջության համընդհանուր ապահովագրություն չունեցող սոցիալական փաթեթի շահառուները և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող առանձին կազմակերպությունների աշխատակիցները հնարավորություն ունեն օգտվելու առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից։
Կառավարության 25.12.2025թ. 1974-Ն որոշման N 4 հավելվածի համաձայն բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից կարող են օգտվել առողջության համընդհանուր ապահովագրություն չունեցող սոցիալական փաթեթի շահառուների և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող առանձին կազմակերպությունների աշխատողների հետևյալ կատեգորիաները՝
- ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն աշխատողներ (սոցիալական փաթեթի շահառուներ) հանդիսացող և սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձինք (բացառությամբ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների).
- Հրապարակային օֆերտայի պայմանագրերի շրջանակներում պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող ստորև թվարկված կազմակերպությունների հետևյալ աշխատողները․
ա. 50 տոկոս և ավելի պետության կամ համայնքային բաժնեմաս ունեցող միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (դիսպանսերներ, պոլիկլինիկաներ, ընտանեկան բժշկության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, բժշկական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ) հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող և նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս աշխատաժամանակով աշխատողները (այդ թվում` վարչական)՝ բացառությամբ տնտեսական (տեխնիկական) սպասարկում իրականացնող աշխատողների,
բ. մարզերում գործող՝ 50 տոկոս և ավելի պետության կամ համայնքային բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, ծննդատներ և շտապ բժշկական օգնության կայաններ) և արյան փոխներարկման կայանների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող և նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս աշխատաժամանակով աշխատողները (այդ թվում` վարչական)՝ բացառությամբ տնտեսական (տեխնիկական) սպասարկում իրականացնող աշխատողների,
գ. Երևան քաղաքում գործող՝ 50 տոկոս և ավելի պետության կամ համայնքային բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, ծննդատներ) ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող և նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս աշխատաժամանակով բուժաշխատողները (ավագ, միջին և կրտսեր)։
- N 1974-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված փաթեթի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տրամադրվում են բացառապես իրենց կողմից ընտրված առողջության առաջնային պահպանման բժշկի (թերապևտ, ընտանեկան բժիշկ) կողմից տրված ուղեգրերի հիման վրա՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի։
- Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Հրապարակային օֆերտայի շրջանակներում ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկացնել Շահառու հանդիսանալու մասին։
Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը և բացառությունները սահմանվում է Կառավարության 25.12.2025թ. 1974-Ն որոշման N 4 հավելվածով:
Հրապարակային օֆերտայի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկ` ըստ ծառայությունների։
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։