Ծրագրի նպատակն է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովմանն խնդրի լուծմանն աջակցելը՝ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման համար հիպոթեքային վարկավորման մատչելի և արտոնյալ պայմանների ապահովման եղանակով։
Ծրագրի շրջանակում պետությունը զինծառայողներին տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկերի գծով տոկոսագումարի սուբսիդավորման, վարկի ստացման նպատակով կանխավճարի, իսկ անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ նաև վարկի վճարված տոկոսագումարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ վարկի մայր գումարի մարման տեսքով։
Ծրագրի շրջանակներում բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափը 28.500.000 ՀՀ դրամ է։
Ծրագրի մասին այլ մանրամասներ՝ այստեղ։