Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում
2023-03-06

Ծրագրի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողու­թյուններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծա­ռայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հա­տուկ համակարգի ներդրումն է:

Օրենքի շրջանակներում զոհ­ված (մահացած), օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին և ստա­ցած վնաս­վածքի (խեղ­ման) հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշման­դա­մություն ստա­ցած նախ­կին զին­ծառայող­ներին տրամադրվում է օրենքով սահմանված չափերով հատուցում, որի մի մասը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։

Ծրագրի մասին այլ մանրամասներ՝ այստեղ։

Տարածել