Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիր
2023-03-06

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը իրականացնել 2 եղանակով.

ա. Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկը հասանելի կլինի՝ 2 % տոկոսադրույքով, մինչև 4 տարի մարման և մինչև 1 տարի մայր գումարի արտոնյալ ժամկետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսա­վարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0% տոկոսա­դրույքով:

բ. Կատարված ծախսի փոխհատուցում, որի դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23%-ը, իսկ սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների կողմից մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար՝ 27%-ը։

Ծրագրի մասին այլ մանարամասներ՝ այստեղ։

Տարածել