Ծրագրի շրջանակում նախատեսվում է տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությունը իրականացնել 2 եղանակով.
ա. Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկը հասանելի կլինի՝ 2 % տոկոսադրույքով, մինչև 4 տարի մարման և մինչև 1 տարի մայր գումարի արտոնյալ ժամկետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0% տոկոսադրույքով:
բ. Կատարված ծախսի փոխհատուցում, որի դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23%-ը, իսկ սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների կողմից մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար՝ 27%-ը։
Ծրագրի շրջանակում ձեռքբերվող 1 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 450 հազար ՀՀ դրամը: Ծրագրով մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 900 մլն դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի), իսկ միայն 1-ին տարվա համար ոչ ավել քան 450 մլն ՀՀ դրամը (առավելագույնը 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, այդ թվում՝ 50 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի)։
Ծրագրով տոհմային մանր եղջերավոր կենդանիների՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) ցեղերի ընտրության նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում, բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ ՀՀ-ում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)՝ 20։1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու)։
Աջակցության ծրագրին դիմելու ժամկետն ավարտվել է։
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն (հեռ.՝ (+37411) 530 333, (+37411) 597 184,
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն (հեռ՝ (+37411) 529 333, (+37411) 597 129։