«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագրի միջոցով շահառուներին հնարավորություն է տրվում ծախսերի մասնակի փոխհատուցման կամ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով կառուցել կամ վերակառուցել «փոքր և միջին «խելացի» անասնաշենքեր և դրանց տեխնոլոգիական ապահովման համար աջակցություն ստանալ։
Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել նշված աջակցության միայն մեկ բաղադրիչից։ Ծրագրի նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Ծրագրի մաին այլ մանրամասներ՝ այստեղ։