Ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցներ են տրամադրվում «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների կամ «Scimago Journal & Country Ranking» պորտալի բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիաների, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների մասնագիտություններով Q1 քառորդում ընդգրկված, իսկ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն Q2 քառորդում ընգրկված գիտական ամսագրերում գիտական հոդվածների հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար:
Ծրագրի շահառու կարող են դառնալ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտական աշխատողները։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Աջակցություն՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրապարակումների համար» էջում։