Աջակցություն՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրապարակումների համար

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցներ են տրամադրվում «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների կամ «Scimago Journal & Country Ranking» պորտալի բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիաների, բժշկական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների մասնագիտություններով Q1 քառորդում ընդգրկված, իսկ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն Q2 քառորդում ընգրկված գիտական ամսագրերում գիտական հոդվածների հրատարակման ծախսերը փոխհատուցելու համար:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտական աշխատողները։

Դիմելու կարգ

Ծրագրի շրջանակում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած մրցույթին մասնակցելու հայտը կամ հայտերը ներկայացնում է Կազմակերպությունը orgs.hesc.am համակարգով:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Հայտ / orgs.hesc.am,
  • Կազմակերպության կողմից ներկայացված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները / առձեռն։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ,

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,

ՀՀ ԿԳՄՍՆ միասնական հեռախոսահամար՝ +37410599699
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ +37410599600

Տարածել