Ագրարային ուղղվածությամբ մի շարք մասնագիտությունների սովորողները կստանան 70-77 հազար դրամ կրթաթոշակ
2024-09-24

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառվել են նաև ագրարային ուղղվածության կրթական մի շարք ծրագրեր։

Փոփոխությունների արդյունքում 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային մի շարք մասնագիտություններով սովորողներին, որը կնպաստի կադրերի՝ աշխատատեղերի ժամանակին և պատշաճ համալրմանը, ինչպես նաև տնտեսության զարգացմանը։ Որոշումը տարածվելու է 2024/2025 ուսումնական տարվանից սկսած պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ուսանողների կրթաթոշակի տրամադրում՝ ըստ պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտությունների և օրենքներով նախատեսված սոցիալական խմբերի» էջում։

Տարածել