ՀՀ Կառավարության որոշմամբ՝ սահմանվել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը։
Տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը կորոշվի ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ։
Կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ կերաշխավորվի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար բավարար չափի փոխհատուցման տրամադրումը:
Տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից փոխհատուցման ամբողջ արժեքը դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ փոխանցվելու է շահառուի բանկային հաշվին։
Ծրագրի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցման ծրագիր» էջում։