Մեկնարկել է «Գաղափարի փուլ» դրամաշնորհային ծրագիրը՝ ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար
2024-04-22

News Photo

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով մրցույթ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի մայիսի 13-ը՝ ժամը 16:00-ն: 

Մրցույթի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի «Դրամաշնորհային ծրագիր գաղափարի փուլում գտնվող ՏՏ ընկերությունների համար» էջում։

Տարածել