Դրամաշնորհային ծրագիր գաղափարի փուլում գտնվող ՏՏ ընկերությունների համար

Ծրագրի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նպատակներից է ձեռներեցության աջակցության միջոցով տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։ Այդ նպատակի համար նախարարությունը նախաձեռնել և իրականացնում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի մայիսի 13-ը՝ ժամը 16:00-ն: 

Ովքե՞ր կարող են դիմել

Մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք բավարարում են հետևյալ նվազագույն որակավորման տվյալներին.

  • իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող գործունեություն՝ առաջարկելով արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպ, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառությամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից չեն ստացել դրամաշնորհ (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր), բացառությամբ 2022 թվականին շահառու հանդիսացած այն ընկերություների, ովքեր դեռևս ունեն պայմանագրային պարտավորություններ,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն ժամկետանց պարտավորություններ, որոնք գերազանցում է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը,
  • հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով չեն ճանաչվել սնանկ,
  • հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ կառավարման մարմիններում ներգրավված անձինք մասնակցություն չեն ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրերի պլանավորման և իրականացման աշխատանքներում,
  • հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք չեն ներգրավվել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված է:
Դիմելու կարգ

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու մանրամասները սահմանված են հրավերով:

Գրանցվելու պայմանները սահմանված են www.minfin.am հասցեով գործող կայքի «Դրամաշնորհներ» բաժնի «Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում տեղադրված «Մասնակցի կողմից էլեկտրոնային (ARMEPS) համակարգի գործածման» ուղեցույցում:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Մասնակիցը հայտով ներկայացնում է`

  • դիմում հայտարարություն (Հավելված 1) (պարտադիր),
  • ֆինանսական նախահաշիվ (Հավելված 2) (պարտադիր),
  • առաջարկ (Հավելված 3)  (պարտադիր),
  • ընկերության պետական գրանցման վկայականի պատճեն (պարտադիր),
  • հարկային մարմիններից տեղեկանք կամ քաղցվածք ընկերության հարկային պարտավորությունների մասին (պարտադիր),
  • պատկերավոր ներկայացում (pitch) (պարտադիր),
  • այլ փաստաթղթեր, ըստ անհրաժեշտության։
     

*Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնա-կիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող  փաստա-թղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային թվային ստորագրությունը պարտադիր է: Հայտում ներառվող՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվող փաստաթղթերը չեն կնքվում:

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԲՏԱ

Հեռախոսահամար՝ +37410590075, +37410590040

ՀՀ ԲՏԱՆ տեղեկատու՝ (+37410) 59-01-89

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԲՏԱՆ

Էլ. փոստ` [email protected]

«Մասնակցի կողմից էլեկտրոնային (ARMEPS) համակարգի գործածման» ուղեցույց

Տարածել