ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել գյուղապահովագրության համակարգի ներդրման ծրագրում։
Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։
2024 թվականին Կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով, մասնավորապես, 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ ապահովագրական ընկերության միջոցների հաշվին։ 2024 թվականի համար Կառավարությունը աջակցություն է ցուցաբերելու նաև Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերի համար:
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Գյուղապահովագրության համակարգի ներդրման ծրագիր» էջում։