Պետությունն ապահովում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը և տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:
Ամեն տարի դպրոցականների ամառային հանգիստի կազմակերպումն իրականացվում է մրցութային ընթացակարգով (գնում կամ դրամաշնորհ), որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն իրականացնում են ամառային ճամբարի ծրագիրը: Արդյունքում՝ ազատ ժամանցի կազմակերպման միջոցով 7-13 տարեկան 3200 երեխաներ ամեն տարի հանգստանում են ամառային ճամբարներում և ստանում լրացուցիչ կրթություն։
ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից հավաքագրումն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հաթակի «Դպրոցականների ամառային հանգստի ծրագիր» էջում։