Պետությունն ապահովում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը և տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը:
Ամեն տարի դպրոցականների ամառային հանգիստի կազմակերպումն իրականացվում է մրցութային ընթացակարգով (գնում կամ դրամաշնորհ), որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն իրականացնում են ամառային ճամբարի ծրագիրը:
Արդյունքում՝ ազատ ժամանցի կազմակերպման միջոցով 7-13 տարեկան 3200 երեխաներ ամեն տարի հանգստանում են ամառային ճամբարներում և ստանում լրացուցիչ կրթություն։
ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից հավաքագրումն իրականացվում է մայիս-հունիս ամիսներին։
Ամառային ճամբարները նախատեսված են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար:
7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների հավաքագրումը կատարվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի միջոցով։
ՀՀ ԿԳՄՍՆ միասնական հեռախոսահամար՝ +37410599699
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ +37410599600