ՀՀ Կառավարության որոշմամբ մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։
Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝
Առաջին բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս վճարվում է ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և տրվում ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում գործատուի և աշխատողի միջև առնվազն 6 ամիս ժամկետով կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Առաջին 3 ամսվա ընթացքում տրվում է աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է ամսական 165,000 դրամ փոխհատուցում՝ շահառուի աշխատավարձի վճարման համար։
Երրորդ բաղադրիչի շրջանակում մինչև 6 ամիս ժամկետով կազմակերպվում է շահառուի մասնագիտական ուսուցման գործընթացը, որի ընթացքում վերջինիս ամսական կտրվածքով վճարվում է առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցման համար և ևս 50,000 դրամի չափով կրթաթոշակ։
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «ԼՂ-ից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագիր» էջում։