2023թ. սեպտեմբերի 1-ից «Նախադպրոցական կրթության ապահովում սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակում ընտանեկան նպաստ ստացողների համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության ապահովվումը նույնպես կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Նախկինում ծրագրի շրջանակում աջակցություն էր տրամադրվում միայն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։
Իսկ 2024թ.-ի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպել նաև զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության ապահովումը։
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատություն կարող եք գտնել հարթակի «Նախադպրոցական կրթության ապահովում սոցիալական որոշ խմբերի 1.5-5 տարեկան երեխաներին» էջում։