Փոփոխություններ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրում
2026-03-04

News Photo

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրում» կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ընդլայնվել է ծրագրում ընդգրկված մարզերի ցանկը։ 
Ծրագրի նպատակն է բարելավել Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու և Վայոց ձորի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և պետական աջակցությամբ փոխհատուցել 25 280 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70 տոկոսը։

Ծրագրի շահառու կարող են դառնալ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

  • ունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր և առնվազն մեկ տարվա փորձ ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությամբ),
  • ունեն վարկային դրական պատմություն (ըստ ԱՔՌԱ տվյալների՝ դիմումից նախորդող 12 ամիսներին չունեն 60 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ),
  • ունեն բարվոք հարկային պատմություն (չկան ժամկետանց հարկային պարտավորություններ կամ դրանց գանձման վերաբերյալ վարչական վարույթ)։

Ծրագրին դեմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիր» էջում։

Տարածել