ՀՀ Կառավարությունը գործարկել է Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին նախատեսված լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիր։
Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցությունը կտրամադրվի այսպես․
ընտանիքի առաջին տեղահանված անդամի համար՝ 40 000 դրամ,
ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամուտը չի գերազանցում 55 000 դրամը։
Մեկ անդամի եկամուտը հաշվարկվում է ընտանիքի ընդհանուր ամսական եկամուտը բաժանելով ընտանիքի անդամների թվին։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիր» էջում։