Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիր
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝

  1. ընտանիքի առաջին տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ,
  2. սկսած ընտանիքի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:

Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են համարվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55000 դրամից: Ընդ որում, մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։

Ովքե՞ր կարող են դիմել

Միջոցառումից կարող են օգտվել նրանք, ովքեր՝

  • հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու,
  • տեղահանվել են 2020 թ հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող Ղարաբաղի բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում
  • Հաշվառված են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում
  • հանդիսանում են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների (այդ թվում՝ մեկ անդամից բաղկացած) անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով համապատասխան հանձնաժողովի կայացրած որոշումների արդյունքում շահառուի կարգավիճակ ստացած անձինք ։
Դիմելու կարգ

Դրամական աջակցություն ստանալու համար տեղահանված անդամն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դրա համար դիմողը մուտք է գործում e-social.am կայքէջ, ստեղծում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհատական օգտահաշիվ` նույնականացվելով բնակչության պետական ռեգիստրի միջոցով:

Մուտք է գործում օգտահաշիվ, այցելում «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժինը, այնուհետև մուտ գործում «ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցություն» բաժինը  և ներկայացնում՝

  1. իր և ընտանիքի անդամների անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).
  2. հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
  3. բնակավայրը (ընտրում է ցանկից).
  4. բնակության վայրի հասցեն.
  5. իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Տարածել