ՀՀ Կառավարության որոշմամբ գործարկվել է աջակցության նոր ծրագիր, որի նպատակն է խրախուսել աշխատողների ներգրավումը մշակող արդյունաբերության ոլորտում։ Ծրագրի շրջանակում պետությունը տնտեսավարողին փոխհատուցում է աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների առաջին 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկը։ Յուրաքանչյուր տնտեսավարողի համար մեկ աշխատողի հաշվով աջակցությունը չի կարող գերազանցել 500 000 դրամը։
Ըստ ծրագրի պայմանների՝ փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք՝
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման ծրագիր» էջում։