Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման ծրագիր

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է խրախուսել աշխատողների ներգրավումը մշակող արդյունաբերության ոլորտում։ Ծրագրի շրջանակում պետությունը տնտեսավարողին փոխհատուցում է աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների առաջին 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկը։ Յուրաքանչյուր տնտեսավարողի համար մեկ աշխատողի հաշվով աջակցությունը չի կարող գերազանցել 500 000 դրամը։

Ովքե՞ր կարող են դիմել

Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք․

  • 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ,
  • աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում։ 

Դիմելու կարգ

Միջոցառումից օգտվելու նպատակով շահառուն պետք է․

  1. մուտք գործի ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf),
  2. հաշվետվություններ բաժնում լրացնի 282-րդ Հայտը (անվանում՝ «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ»)՝  ծրագրին համապատասխանելիությունը ստուգելու համար։
     
Անհրաժեշտ փաստաթղթեր
  • ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2070 որոշմամբ հաստատված՝ N 1 ձևով սահմանված հայտ (ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների համակարգի 282-րդ Հայտ)
  • ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից N 3 ձևով սահմանված դիմում
     
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2070 որոշում

Էլ․ հասցե՝ [email protected]  

Տեղեկատու հեռախոսահամար՝ (+374 11) 597 182

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Տարածել