Գործարկվել է աջակցության ծրագիր տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար
2026-02-09

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ մեկնարկել է ծրագիր, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում  տեքստիլ ոլորտի կազմակերպություններին՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և ԵԱՏՄ անդամ պետություններից հումքի ներկրման նպատակով ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Ծրագրի շահառու կարող է դառնալ ՀՀ-ում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից։

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Աջակցության ծրագիր տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար» էջում։

Տարածել