Աջակցության ծրագիր տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար
մինչև 2026-11-16

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում  տեքստիլ ոլորտի կազմակերպություններին՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և ԵԱՏՄ անդամ պետություններից հումքի ներկրման նպատակով ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն`Ցանկ) ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Ովքե՞ր կարող են դիմել

«Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառման» իմաստով շահառու է համարվում ՀՀ-ում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից։
Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում C(ՍԻ) բաժնի C(ՍԻ)13 և C(ՍԻ)14 դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից ՀՀ ծագում ունեցող ապրանքները ՀՀ-ից արտահանել է ԵԱՏՄ անդամ երկրներ կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ։
 

Դիմելու կարգ

Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։
Միջոցառման շահառուն կարող է աջակցություն ստանալ սույն աջակցության մասով միայն մեկ անգամ։
Միջոցառման իմաստով հումք է համարվում ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ սահմանված «Պաշարները»:
Աջակցության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.
2) ժամկետները՝
ա. վարկի պայմանագրի ժամկետը՝ մինչև 36 ամիս,
բ. սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 12 ամիս.
3) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
4) տոկոսադրույքի սուբսիդավորման չափը` 8% դրամով և 6% արտարժույթով։
5) Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի տնտեսավարողի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը՝ դրամային արտահայտությամբ։
 

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով այն տնտեսավարողը, որը իրականացնում է միջոցառման 2-րդ կետով սահմանված գործունեություն, կարող է դիմում հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում միջոցառմամբ սահմանված պահանջների համաձայն կիրականացվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում
  • Ֆինանսական կազմակերպությունը՝ գնահատելով տնտեսավարողի վարկունակությունը, վճարունակությունը և ստացվող վարկի օգտագործման՝ միջոցառման պայմաններին համապատասխանությունը, հաստատում է տնտեսավարողի կողմից միջոցառման շրջանակում վարկի ստացումը։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն,

ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մարտի 26-ի N N 355-Լ որոշման N4 հավելված

Էլ․ հասցե՝ [email protected]  

Տեղեկատու հեռախոսահամար՝ (+374 11) 597 182

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Տարածել