Վերագործարկվել է տնտեսության արդիականացման ծրագիրը
2026-01-21

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ նորացված պայմաններով վերագործարկվել է տնտեսության արդիականացման կամ արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը։

Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում: Վարկի/լիզինգի առարկա կարող է հանդիսանալ՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։

Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանված մինչև 6 ամիս։ Փոփոխված պայմանների համաձայն՝ վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը սահմանվում է՝

  • Վարկի դեպքում՝ ՀՀ դրամով՝ 6%, արտարժույթով՝ 4%,
  • Լիզինգի դեպքում՝ ՀՀ դրամով 8%, արտարժույթով՝ 6%։

Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը 1․000․000․000 դրամ է, ժամկետները՝ 

  • վարկ/լիզինգի պայմանագիր՝ մինչև 120 ամիս,
  • սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս։

Ծրագրի առանձնահատկություններին, շահառուների շրջանակին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ  հարթակի «Տնտեսության արդիականացման միջոցառում» էջում։

Տարածել