Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում: Վարկի/լիզինգի առարկա կարող է հանդիսանալ՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։
Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանված մինչև 6 ամիս։ Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը սահմանվում է՝
Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը 1․000․000․000 դրամ է, ժամկետները՝
Ծրագրի առանձնահատկությունները․
1. Փոխկապակցված կազմակերպությունների խմբի դեպքում, եթե խմբի որևէ ընկերություն օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում կատարել է 200 մլն դրամ և ավել ներդրում, ապա խմբի բոլոր ընկերությունների համար սահմանվում է հավելյալ արտոնություն։ Նշված գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր վարկի/լիզինգի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված յուրաքանչյուր ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով:
2. Հարկման ընդհանուր համակարգում գործող ընկերությունները, որոնք ներգրավում են վարկ/լիզինգ՝ թվայնացման կամ արտադրողականության խորհրդատվության համար, կարող են ստանալ հավելյալ աջակցություն, եթե՝
Սամանված պայմանների բավարարման դեպքում, բացի նպատակային ծրագրով նախատեսված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումից, կփոխհատուցվի նաև նշված պայմանները բավարարելու հաջորդող ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային գումարի 50%-ը՝ կազմակերպության կողմից նշված պայմանների համապատասխանությունը հավաստող տեղեկատվությունը տրամադրելուց հետո: Սույն մասով նախատեսված հավելյալ փոխհատուցմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվությունները պետք է ուղեկցվեն այնպիսի աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ, որի տարեկան շրջանառությունը գերազանցում է 400 մլն դրամը և ներգրավվող փորձագետը կամ խորհրդատվական կազմակերպությունը պետք է համապատասխանի ծրագրով սահմանված պահանջներին։
ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
Միջոցառման թիրախներն են հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր ֆինանսական կառույց.
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է ֆինանսական կառույցը։
ՀՀ Կառավարության՝ 26 մարտի 2020 թվականի N 355-Լ որոշում,
Էլ․ հասցե՝ [email protected],
ՀՀ ԷՆ Գիտելիքահենք տնտեսության վարչություն (հեռ. (+37411) 597-141)։