ՀՀ Կառավարության որոշմամբ ընդլայնվե է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը։
Մասնավորապես, ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը. այժմ ծրագրի շահառու կարող են դառնալ 0-28 տարեկան ինսուլինակախյալ պացիենտները:
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, «Գյումրի» բժշկական կենտրոն (0-18 տարիքային խումբ) և համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն (18-28 տարիքային խումբ):
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի «Հաղթահարենք դիաբետը միասին» էջում։