Ծրագրի շրջանակում ՀՀ-ում հաշվառված 0-28 տարիքային խմբի պացիենտներին ըստ պահանջարկի անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ` ուլտրակարճատև ազդեցության «Ինսուլին Նովոռափիդ Ֆլեքսփեն 100ՄՄ/մլ 3մլ» և երկարատև ազդեցության «Ինսուլին Լևեմիր 100ՄՄ/մլ 3մլ» դեղեր, ինսուլինային գրիչ-ներակիչներ։ Պացիենտներին վերոնշյալ դեղերի և ինսուլինային գրիչ-ներակիչների հետ միաժամանակ տրամադրվում են արյան մեջ գլյուկոզայի քանակը չափող սարքեր և նշված սարքերի թեսթ-երիզներ (0-18 տարեկան յուրաքանչյուր պացիենտին ամսական կտրվածքով 200 հատ խմբաքանակով, իսկ 18-22 տարեկաններին` ամսական կտրվածքով 100 հատ խմբաքանակով)։
ՀՀ-ում հաշվառված 0-18 տարիքային խմբի պացիենտներին տրամադրվում են Abbott ընկերության արտադրության «Ֆրի Սթայլ Լիբրե 2+» գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր (ԳՇՄՀ) և «Ֆրի Սթայլ Լիբրե 2+» կարդացող սարքեր։
Ծրագրի շրջանակներում մինչև 18 տարեկան պացիենտներին դեղերի անհրաժեշտ չափաքանակները տրամադրվում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի և «Գյումրի» բժշկական կենտրոնի կողմից, 18 տարին լրանալուց հետո դեղերը սահմանված կարգով տրամադրվում են համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից:
Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-28 տարեկան ինսուլինակախյալ պացիենտները:
Անհրաժեշտ է դիմել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, «Գյումրի» բժշկական կենտրոն (0-18 տարիքային խումբ) և համապատասխան առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն (18-28 տարիքային խումբ):
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /1400/։