Ընդլայնվել է «Ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում ընդլայվել է ծրագրերի իրականացման ծառայությունները ձեռք բերելու նպատակով մրցույթների անվանակարգերի ցանկը։
Ըստ փոփոխությունների՝ ծառայությունները ձեռքբերելու նպատակով հայտարարվելու են մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով՝ «Թատերարվեստի նախագծեր», «Երաժշտարվեստի նախագծեր», «Պարարվեստի նախագծեր», «Կերպարվեստի նախագծեր», «Ներառական նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում», «Մշակութային հեռուստանախագծեր», «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր», «Կինոարվեստի նախագծեր», «Մշակութային հեռուստանախագծեր», «Ստեղծագործական Հայաստան», «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ ծրագիր»։
Հայտարարված մրցույթին հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթ» էջում։