Ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթ

Ծրագրի մասին

Ծրագրերի իրականացման ծառայությունները ձեռքբերելու նպատակով հայտարարվելու են մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով.

  • «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,
  • «Կինոարվեստի նախագծեր»,
  • «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ ծրագիր»,
  • «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»,
  • «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»:
Ովքե՞ր կարող են դիմել

Հայտարարված մրցույթին հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները:

Դիմելու կարգ

Մրցույթին մասնակցելու համար անհարժեշտ է www.armeps.am համակարգի միջոցով ներկայացնել հայտ: Հայտին կցել տվյալ անվանակարգի հրավերով նախատեսված համապատասխան փաստաթղթերը (տեղեկությունները):

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմում-հայտարարություն` համաձայն տվյալ անվանակարգի հրավերի,
  • համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները մրցույթին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով),
  • ծրագրի առաջարկ, որը համապատասխանում է տվյալ անվանակարգի հրավերով սահմանված պայմաններին, նպատակներին և առաջնահերթություններին՝ համաձայն տվյալ անվանակարգի հրավերի,
  • կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճեններ,
  • տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
  • տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին (առկայության դեպքում),
  • ծրագրին առնչվող նյութեր՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ (առկայության դեպքում),
  • նախկինում իրականացված միջոցառմանն առնչվող նյութեր՝ լուսանկարներ, լուսաբանման հղումներ (առկայության դեպքում),
  • ֆինանսական նախահաշիվ:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ միասնական հեռախոսահամար՝ +37410599699
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ +37410599600

«Մասնակցի կողմից էլեկտրոնային (Armeps) համակարգի գործածման» ուղեցույց

Տարածել