ՀՀ-ում մի շարք սքրինինգային ծրագրեր են իրականացվում, որոնցից թվով 7-ը նորածնային են և իրականացվում են անվճար։ Դրանք ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը և ժամանակին հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկմանը։ Այն վիճակները/հիվանդությունները, որոնք հայտնաբերվում են սքրինինգների միջոցով` մինչև կլինիկական դրսևորումները, վաղ ախտորոշման ու ժամանակին իրականացվող բուժման շնորհիվ կանխարգելում են հաշմանդամությունը, որոշ դեպքերում նաև մահվան ելքերը:
Ծրագրի շահառու են բոլոր նորածինները: Անհասության ռետինոպաթիայի սքրինինգն իրականացվում է թիրախային խմբերում` անհաս նորածիններին։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազկման հարթակի՝ «Նորածնային սքրինինգների աջակցության ծրագիր» էջում։