Ծրագիրն ուղղված է աջակցելու երիտասարդներին մասնակցելու միջազգային տարատեսակ միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձը, աշխատությունները, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ, զարգացնելու իրենց կարողությունները, որոնք հետագայում կծառայեն Հայաստանում:
Ծրագրին կարող են դիմել և ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալ 16-ից 30 տարեկան երիտասարդները կամ 16-ից 30 տարեկան երիտասարդներից կազմված՝ Նախարարության կողմից ձևավորված մինչև 5 հոգանոց պատվիրակության անդամները։
Փոխհատուցում ստանալու համար մեկնելուց առնվազն 14 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է գրավոր ՀՀ ԿԳՄՍՆ, ներկայացնել դիմում-հայտ և անհրաժեշտ փաստաթղթերը: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Միջազգային միջոցառումներին մասնակցելու համար երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցման ծրագիր» էջում։