Աջակցության ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցներ կտրամադրվեն դաշտային հնագիտական գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով արշավախումբ կազմակերպելու համար:
Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողները։
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Աջակցություն՝ դաշտային հնագիտական աշխատանքների նպատակով արշավախումբ կազմակերպելուն» էջում։