Ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցներ են տրամադրվում դաշտային հնագիտական գիտահետազոտական աշխատանքների կատարման նպատակով արշավախումբ կազմակերպելու համար:
Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողները։
Աջակցություն ստանալու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե պաշտոնական գրությամբ դիմում է կազմակերպության ղեկավարը արշավախմբի՝ դաշտային աշխատանքների մեկնելու օրվանից առնվազն երեսուն օր առաջ։
Արշավախմբի աշխատանքներն ավարտվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպության ղեկավարը պաշտոնական գրությամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացնում սահմանված կարգով ընդունված դաշտային աշխատանքների գիտական հաշվետվության պատճենը՝ կցելով Կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով իրականացված ծախսերը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Արշավախումբ կազմակերպելու, գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու, գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ,
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե,
ՀՀ ԿԳՄՍՆ միասնական հեռախոսահամար՝ +37410599699
ՀՀ ԿԳՄՍՆ թեժ գիծ՝ +37410599600