Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին կտրամադրվի սոցիալական աջակցություն
2024-07-08

News Photo

Կառավարության որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած այն ընտանիքներին, որոնք ունեն զոհ կամ ում բնակության համար նախատեսված փաստացի  օգտագործված անշարժ գույքը վնասվել է, տրամադրվում է սոցիալական աջակցություն։

Աջակցության չափը կազմում է՝

  • զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 1 մլն դրամ,
  • Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 հազար դրամի չափով,
  • Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 հազար դրամի չափով։

Ծրագրի շահառու դառնալու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024 թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։  

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Սոցիալական աջակցություն՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին» էջում։

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: