Մեկնարկել է բնակարանային ապահովման ծրագիր հանրային ծառայողների համար
2024-05-16

News Photo

Հանրային ծառայողներին բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակում հանրային ծառայողներին հնարավորություն է ընձեռնվում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում կառուցվող «Ավան Թաուերս» բնակելի թաղամասում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերել շուկայականից ցածր գնով։

Վաճառքի ենթակա է 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի, որոնք խաղարկվելու են և շահառուներին հանձնվելու են 1 փուլով։

Դիմում հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 31։ 

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ  աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Հանրային ծառայողների բնակարանային ապահովման ծրագիր «Ավան Թաուերս» թաղամասում» էջում։

Տարածել