Ներվել են ոսկու գրավադրմամբ վարկեր ունեցող ԼՂ-ից անձանց պարտավորությունները
2024-04-09

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ ներվել են ոսկու գրավադրմամբ վարկեր ունեցող ԼՂ-ից տեղահանավծ այն անձանց պարտավորությունները, ում պարտավորությունների չափը բոլոր ֆինանսական կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը:

Նախատեսված պարտավորությունների՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կատարված վճարումները, ներառյալ՝ ամբողջական մարումները, կարող են վերադարձվել համապատասխան պարտապաններին՝ պայմանով, որ վերջիններս սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում այդ պահանջով կդիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն:

Պարտքի ներման համաձայնագիրը կնքելու ընթացակարգին և ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Աջակցություն՝ ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող ԼՂ-ից տեղահանված ֆիզիկական անձանց» էջում։

Տարածել