Աջակցության նոր ծրագիր մշակող արդյունաբերության ոլորտի գործատուների համար
2024-02-14

News Photo

Կառավարության որոշմամբ մեկնարկել է աջակցության նոր ծրագիր մշակող արդյունաբերության ոլորտի գործատուների համար։ 

Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը:

Միջոցառման շրջանակներում փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի այն տնտեսավարողներին, ովքեր աշխատանքի կընդունեն  ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին, որոնք․

  • ►12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ, 
  • ►աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում,
  • ►Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում։

Միջոցառմամբ նախատեսվում է գործատուին փոխհատուցել յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Աջակցություն մշակող արդյունաբերության ոլորտի գործատուներին» էջում։

 

Տարածել