Փոփոխություններ «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ» ծրագրում
2024-01-31

News Photo

2024թ.-ին «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ» աջակցության ծրագիրը կշարունակի գործարկվել փոփոխված պայմաններով։ 

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝

  1. անասնաբուծություն՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
  2. բուսաբուծություն ՝ ջերմատնային տնտեսություն,
  3. սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
  4. թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
  5. սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
  6. ագրովերամշակող արդյունաբերություն,
  7. ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:
  8. Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կտրամադրվեն նաև ավտոամբարձիչ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ» էջում։

Տարածել