ԼՂ բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ +37496 144 083 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը:
Բուժաշխատողին անհրաժեշտ է գրանցվել Առողջապահության ազգային ինստիտուտում` (ֆիզիկապես մոտենալով Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտաս 49/4, 116 սենյակ կամ առցանց դիմելով [email protected] հացսեին` թեմա բաժնում նշելով «Արցախ», որպեսզի մասնագետներն առավել արագ ընթացք տան):
Գրանցումից հետո կատարվում է բուժաշխատողի կրթական և զբաղվածության կարիքների գնահատում, այնուհետև տրամադրվում է հավաստագիր, իսկ եթե կա անհրաժեշտություն` բուժաշխատողը կարող է անցնել վերապատրաստում` շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց:
Հաշվի առնելով կադրային պահանջարկը, բուժաշխատողին առաջարկվում է համապատասխան աշխատանք:
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարող եք գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է՝ https://www.moh.am/#1/119: