Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
Ըստ կարիքի անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիոն կենտրոն կցագրվելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի օգտվել պետական պատվերի շրջանակներում տրամադրվող անվճար բուժօգնությունից՝ ներառյալ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:
Բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել 114 թեժ գծին, կամ մարզպետարաններ՝ ըստ կեցության վայրի։
ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցներիկարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։