Հայաստան մուտք գործած քաղաքացիների հաշվառում
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած և դեռևս հաշվառում չանցած անձինք կարող են հաշվառվել՝
Կենտրոնների հասցեները և կոնտակտները հասանելի են՝ Irazekum.am հասցեում։
Դրամական աջակցություն
1. ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Ծրագրի ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://irazekum.am/news/view/27։
Աջակցությունը տրամադրվում է 2023թ. սեպտեմբերի 24-ին և դրանից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
2. ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Ծրագրի ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://irazekum.am/news/view/44։
Բժշկական օգնություն
Տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։
Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։
Թեժ գիծ և Ուղեցույց
Հրատապ աջակցություն ստանալու նպատակով անհարժեշտ է լրացնել կարիքները e-soc.am հարթակում կամ զանգահարել 114 թեժ գծին:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով գործում է 114 թեժ գիծը, տրամադրվող աջակցություններից օգտվելու ուղեցույցները և անհրաժեշտ կոնտակտները հասանելի են Irazekum.am հասցեում։
Անվճար շարժական կապ ՀՀ տարածքում
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են անվճար միանալ և օգտվել ՀՀ տարածքում գործող շարժական կապի ծառայություններից: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել օպերատորների մոտակա գրասենյակներ։
Հորդորում ենք՝
►պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը հասանելի լինեն նաև ձեզ համար:
►փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց նշյալ խնդիրները կարգավորելու համար դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել +374 10 370-264 հեռախոսահամարով։
►հետևել պաշտոնական ցուցումներին՝ հնարավոր փոփոխությունների դեպքում իրազեկված լինելու համար: