Ընդլայնվել է թարմ պտղի, սննդամթերքի, խմիչքի առանձին տեսակների արտահանման/վերամշակման նպատակով մթերման աջակցության ծրագիրը
2026-10-29

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ ընդլայնվել է ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության ծրագիրը։ 

Փոփոխության արդյունքում սահմանվել է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը, իսկ ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի դեպքում` 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցման տրամադրման չափերը՝

  • ԱՏԳ ԱԱ 0809 10 000 0 ծածկագրին դասվող ծիրանի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0808 10 ծածկագրին դասվող խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0808 30 ծածկագրին դասվող տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0806 10 ծածկագրին դասվող խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0804 20 100 0 ծածկագրին դասվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
  • Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.
  • Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից բացի այլ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ․
  • Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 175 ՀՀ դրամ․
  • Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից բացի այլ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.
  • Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 100 ՀՀ դրամ․
  • Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից բացի այլ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.
  • Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանված ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 415 ՀՀ դրամ․
  • Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ուկրաինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 75 ՀՀ դրամ՝ բացառությամբ սույն կետի 14-րդ ենթակետում նշված երկրներ արտահանվածի.
  • ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 ծածկագրերին դասվող չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ.
  • ԱՏԳ ԱԱ 0301 91 90 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 20 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ ԱՏԳ ԱԱ 0303 14 20 00 կամ ԱՏԳ ԱԱ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան կամ ԱՏԳ ԱԱ 0304 42 100 0 կամ ԱՏԳ ԱԱ 0304 42 900 0 կամ ԱՏԳ ԱԱ 0304 82 100 0 ծածկագրին դասվող իշխան տեսակի ձկան ֆիլեի կամ ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 կամ ԱՏԳ ԱԱ 0302 89 10 60 կամ ԱՏԳ ԱԱ 0303 89 10 60 ծածկագրերին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1150 ՀՀ դրամ։

 Ծրագրի ընդհանուր պայմաններին, դիմելու կարհին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության ծրագիր» էջում։

Տարածել